Երեկ երկրաշարժ էր գրանցվել Լոռու մարզում, Սպիտակ քաղաքից 8 կմ դեպի հյուսիս՝ 4 բալ ուժգնությամբ։
Երկրաշարժից բացի մարզում նաև առատ ձյուն էր տեղացել, և ինչպես MediaHub-ին փոխանցել էին՝ Լոռիում վիճակն ուղղակի աննկարագրելի էր։
«Այս ամենից բացի՝ ուշ երեկոյան էլեկտրամատակարարման մասսայական վթարներ են արձանագրվել Ալավերդիում, Օձունում, Այգեհատում, Արդվիում, Հագվիում։ Երկրաշարժից հետո տարածաշրջանն ամբողջությամբ հոսանքազրկված է։ Ենթադրվում է, որ Վանաձորի և Ալավերդիի հարակից հատվածում բարձրավոլտ աշտարակ է ընկել։ Պատկերն անմխիթար է նաև ներքին ցանցերում։ Թաց, ծանր ձյան հետևանքով բազմաթիվ ընկած էլեկտրասյուներ կան»,- երեկ ահազանգում էր մարզի բնակիչներից մեկը:
Ձնածածկույթը տեղ-տեղ հասել էր մինչև 30 սմ, ինչի հետևանքով ստեղծվել է բավականին բարդ արտակարգ իրավիճակ։ Առավոտյան Ալավերդիում մարդիկ խուճապի էին մատնվել, տեղ-տեղ հոսանքազրկումը պահպանվել էր, ինչի հետևանքով նաև դպրոցների ջեռուցումն անջատված էր եղել, երեխաները դասի չէին գնացել, իսկ Ալավերդիի բնակիչների մեծ մասը՝ աշխատանքի։
Ի՞նչ իրավիճակ է այսօր Ալավերդիում, արդյո՞ք հոսանքազրկումից հանել են Ալաավերդին և լուծել հարցը․ MediaHub-ը կապ հաստատեց Լոռու բնակչի հետ, ով նշեց, որ Ալավերդիում ամենը նորմալ է։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
