Այս պահին Հայաստանի վրա հարձակման վտանգ չկա, բայց իրավիճակն արագ է փոխվում. Քրիստինե Գրիգորյան

Փաստեր, որ այս պահին Ադրբեջանի կողմից հարձակման վտանգը բարձր է, չունենք, սակայն իրավիճակն արագ է փոխվում և մենք հետևում ենք իրավիճակին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ պետականությանը վտանգ են սպառնում, հարցին՞՝ որ երկրներն են Ադրբեջանից և Թուրքիայից բացի, որ ՀՀ ինքնիշխանության և անկախության համար վտանգ են սպառնում՝ Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց՝ ՀՀ սուվերենության և անկախության սպառնալիքները մի քանի երկրից է, թե որ՝ Գրիգորյանը չասաց։

Կիսվել ձեր ընկերների հետ