Մենք բազմիցս ասել ենք, որ մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումներ, մենք մասնակցելու ենք ընտրություններին եւ ընտրություններով հանելու ենք այս իշխանությանը: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մենք ձեւավորելու ենք նոր իշխանություն, որն իրականում կանի այն, ինչ ասում էր 2018 թվականին:
Այդ պրոցեսը հեշտ չի, պրոցեսը ինչ-որ ժամանակ պետք է տանի, բնականաբար, մենք այդ ճանապարհին ենք»,-ասաց նա: