Իմանալով մեր գյուղում սպասարկող ՆԳՆ շրջիկ գրասենյակների մասին՝ որոշեցի դիմել և շատ գոհ եմ․ քաղաքացի
✅ Հատուկ կահավորված մեքենաներ, ծառայությունների ընդլայնված ցանկ և սպասարկում հենց համայնքում։
Խնայելով քաղաքացիների ռեսուրսներն ու ժամանակը՝ մարտի 13-ին ՆԳ նախարարությունը սկսեց նոր ձևաչափով հանրային ծառայությունների մատուցումը։
Շրջիկ սպասարկման գրասենյակներն ուղևորվեցին Արարատի և Կոտայքի մարզեր՝ Երասխ, Զանգակատուն, Գառնի և Բյուրեղավան համայնքներում քաղաքացիներին մատուցելու ինչպես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, այնպես էլ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
✔️Ընդունված դիմումների հիման վրա փաստաթղթերը քաղաքացիներին տրամադրվելու են մեկ շաբաթ անց՝ նույն վայրերում։
✅ Մարտի 20-ից 21-ը ՆԳՆ սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի նաև Գեղարքունիքի և Լոռու մարզերում։
