Քաղաքացիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց:
Քաղաքապետի նախկին թեկնածու Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տրանսպորտի ոլորտում քաղաքապետարանը պետք է պիլոտային ծրագրեր աներ, սակայն այդ մասին ոչ մի տեղեկություն չկա:
«Ես պատասխանատվորեն հայտարարում եմ, որ արվել է հասարակական տրանսպորտի վատթարացում: Այս մոդելով այն չի աշխատի, ինչպես որ չաշխատեց կենտրոնում կարմիր գծերի թանկացումը: Փողոցները չեն բեռնաթափվել, միայն ցերեկային ժամերին որոշ փողոցներ են բեռնաթափվել», նշեց Մնացականյանը: