Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Մխիթարյանը սոցցանցի իր էջում տեղադրել է Բաքվում Վարդանյանի նկատմամբ իրականացվող կեղծ դատավարության և խոշտանգումների վերաբերյալ գրառում։

 

Կիսվել ձեր ընկերների հետ