Քաղաքապետարանը հայտարարում է՝ տրանսպորտն անվճար չէ, մատչելի տարբերակով տոմս գնել հնարավոր չէ

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է հետևյալը․

 

«Սիրելի՛ երևանցիներ,

 

Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։ Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի և transport.yerevan.am կայքի միջոցով։

 

Հորդորում ենք չտրամադրել որևէ տվյալ անհայտ աղբյուրներին՝ հաշվի առնելով Ձեր անձնական տվյալների և ֆինանսական միջոցների անվտանգության նկատառումները»։

Կիսվել ձեր ընկերների հետ