Կնիհարեք, կբուժի շաքարով հիվանդներին, կմաքրի անոթները…ներկայացնում ենք մատչելի բաղադրատոմս

Սամիթը և դրանից ստացված պատրաստուկներն ունեն արյունատար անոթները լայնացնող, թույլ միզամուղ, հակաբորբոքային, հականեխիչ, ստամոքսահյութի արտազատումը խթանող, խորխաբեր, սրտխառնուքը կանխող, նյարդերը հանգստացնող, լեղապարկում և երիկամներում քարերի առաջացումը կանխարգելող և այլ օգտակար հատկություններ։

Անքնություն. Խմեք 100 մլ քնելուց առաջ, դրեք թրջոցներ ճակատին։

Անոթները մաքրող. Մանրացրեք (կամ փոշիացրեք), խառնեք 40 գ համեմի սերմ, 30 գ կատվախոտի արմատ, 150 գ մեղր։ Խառնուրդը լցրեք 2 լ եռացող ջրի մեջ, 10-15 վայրկյանից անջատեք կրակը, փաթաթեք լաթով, 12 ժամ թրմեք, լցրեք ապակե տարայի մեջ։ Պահեք սառնարանում։ Օգտագործելուց առաջ թափահարեք։ Խմեք 3-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 2 շաբաթ, կրկնեք 10 օրից։

Օգտակար է աթերոսկլերոզի և հիպերտոնիկ հիվանդության դեպքում, կարգավորում է մարսողությունը, մաքրում է երիկամները վնասակար նյութերի կուտակումներից։

Ի դեպ, սամիթի խոտի կամ սերմի և երեքնուկի խառնուրդի թուրմը նաև հանգստացնում է աղեստամոքսային համակարգը, նվազեցնում է ցավերը, վերացնում է փքվածությունը։

Զգուշացում։ Խմեք փոքր կումերով, եթե հեղուկը սրտխառնուք է առաջացնում` դադարեցրեք։

Շաքարային դիաբետ, գիրություն. Մանրացրեք սամիթի ծաղկման շրջանում հավաքած կանաչին։ 1 ճ/գ հումքը (2 թ/գ չորացրածը) 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ, վերջին չափաբաԺինը` քնելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 21 օր, անհրաժեշտության դեպքում կրկնեք 21 օրից։

Զգուշացում։ Հակացուցված է հղիներին, հիպոտոնիայով հիվանդներին, ծանր ֆիզիկական և մտավոր աշխատանք կատարելուց հետո։ Միզաքարային և լեղաքարային հիվանդությունների, արյան շրջանառության խանգարման դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ։ Վնասակար ներգործությունը զգալիորեն նվազեցնում են մեղրը, մեխակը և դարչինը:

Կիսվել ձեր ընկերների հետ