Ոնց արագ հանձնվեց Գորիսի ճանապարհը, նույն կերպ արագ հանձնվելու են 4 գյուղերը. Մխիթարյան

Պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«1.Դու նախ ճանաչում ես թշնամու տարածքային ամբողջականությունը, հատուկ շեշտելով որ դա ներառում է նաև 8 գյուղերը:

2.Հետո թշնամին ակտիվացնում է հռետորաբանությունը, սպառնալով պատերազմով:

3.Հետո քո թիմակիցները բոլոր տեղերում խոսում են անխուսափելի պատերազմի մասին, հանրության մոտ առաջացնելով անկումային տրամադրություններ:

4.Հետո անում ես խմբակցության փակ նիստ և արտահոսք ապահովում, որ 4 գյուղը պետք է տալ, որ պատերազմ չլինի:

5.Հետո թշնամին Նախիջևանում Սիսիանի կողմից ցուցադրական զորավարժություն է կազմակերպում ու նույն օրը պաշտոնապես պահանջում 4 գյուղերը:

Ոնց արագ հանձնվեց Գորիսի ճանապարհը նույն կերպ արագ հանձնվելու են 4 գյուղերը:

Պարզ կազմակերպած, պայմանավորված օպերացիա»:

Կիսվել ձեր ընկերների հետ