խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց երևանցիներին՝ տրանսպորտից «ինտենսիվ» օգտվելու և իրենց «աջակցելու» համար․ «Շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանի վարած քաղաքականությանն աջակցելու համար։
Տոմսային համակարգին անցումը բարդ ճանապարհ էր, բարդ փուլերով ենք անցել։ Շնորհակալություն եմ հայտնում նաև վարորդներին, նրանց նյարդերը վերջին օրերին մի քիչ լարվել են»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ
համակարգը կոլապսի տանելու փորձը ձախողվեց։
«Տարատեսակ քաղաքական շոուները հասարակական տրանսպորտում պետք է վերջակետ ունենան, ինչի համար պետք է ջանքեր գործադրենք, դրա վերջը պետք է տանք»,- ասաց Ավինյանը։
Քաղաքացիները երրորդ օրն է՝ ինչ շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը: Կան քաղաքացիներ, որոնք արդեն թանկացված սակագնով են վճարում:
Բոյկոտին մասնակցում են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները՝ հորդորելով չվճարել ընդհարապես՝ մինչեւ օրինական սակագին կսահմանվի:
Երեւանի նախկին քաղաքապետ։ Հայկ Մարությանը նախօրեին նշել է, որ հույս ունեն, որ բոյկոտը այսօրվանից մեծ թափ է առնելու, որովհետեւ բոյկոտին միանալու են ուսանողներն ու աշխատող քաղաքացիները:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։
