Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում եղել են գեղասահքի զույգերի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Ռուսաստանի հավաքականի անդամ Վադիմ Նաումովը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։
«Վթարված ինքնաթիռում եղել են մեր մարզիչներ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը»,- ասել է գործակալության աղբյուրը։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի օդանավակայանում բախվել են ուղևորատար ինքնաթիռն ու ռազմական ուղղաթիռը։