Ինչ պետք է լինի, եթե քաղաքացին արդեն գնել է մեկամսյա փաթեթ հունվար-փետրվար ամիսներին:
Հունվարի 28-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ փետրվարի 1-ից մեկ ուղևորությունը կարժենա 150 դրամ, և անսահմանափակ փաթեթները կերկարացվեն։ Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ պետք է լինի այն դեպքում, երբ քաղաքացիներն արդեն գնել են մեկամսյա փաթեթ հունվար-փետրվար ամիսներին։
Կայքին տեղեկացրին, որ արդեն ձեռք բերված մեկ ամսվա փաթեթները ավտոմատ կերկարաձգվեն երկու ամսով, սակայն հունվարի 31-ին ավագանու արտահերթ նիստում հաստատվելուց հետո։ Սակագների փոփոխությունները ամբողջությամբ պարզ կլինեն ավագանու նիստից հետո։
