Վարորդների կոպիտ խոսելաձևը պետք է պատժվի. աչք չենք փակելու, կապ չունի, որ վարորդների պակաս կա. Ավինյան

Հասկանում եմ, որ հիմա վարորդների հավաքագրման փուլում ենք, բայց դա չի նշանակում, որ կանոնների կոպիտ խախտումը, մարդկանց հետ կոպիտ վերաբերմունքը, կոպիտ խոսելաձևը չպետք է պատժվի: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մենք դրա վրա աչք չենք փակելու: Կարևոր չի նույնիսկ, մենք հիմա հավաքագրում ենք, թե չենք հավաքագրում, մեր այդ խիստ մոտեցումը չի դադարում: Հետևապես առաջին հերթին նաև սպասարկման որակը ունի կարևորություն»,-ասաց նա:

Քաղաքապետի խոսքով, անկախ նրանից՝ մի գծում ունենք հավելյալ ավտոբուս, որը դուրս է եկել գիծ, դա պարտադիր չի, որ փակի մյուս գծի պակասորդը. «Այսինքն այս թվերը պարզ չեն գումարվում։ Պակասորդը այն գծերում է, որտեղ պակաս ավտոբուս է դուրս եկել»:

Նա հանձարարեց խելամիտ ժամկետներում առաջարկել՝ ոնց պետք է այդ թիվը 3%-ից նվազեցնում. «Դա է մեր ցուցանիշը և 3%-ից պակասը արդեն հասկանալի թիվ կլինի, կարծում եմ մեր բոլորի համար։ Եկեք հասկանանք միասին, քննարկենք, թե այդ խնդիրը ոնց ենք լուծում: Եկեք հասկանանք ժամկետները, գործողությունների, քայլերի մեր ծրագիրը»,- ընդգծեց Ավինյանը:

Կիսվել ձեր ընկերների հետ