Ինչո՞ւ են ձեռքերը կամ ոտքերը մշտապես սառը. Պատճառը կարող է հիվանդությունը լինել

Aysor.am- ը գրում է.

Մեր շրջապատում հաճախ կարելի է հանդիպել այնպիսի մարդկանց, որոնց ոտքերն ու ձեռքերը մշտապես սառն են՝ նույնիսկ ամռան շոգին։ Ինչպե՞ս հասկանալ՝ երևույթը օրգանիզմի առանձնահատկությու՞ն է, թե՞ որևէ հիվանդության ախտանիշ։

Ձեռքերի և ոտքերի մշտապես սառը լինելու պատճառները շատ են. Կանանց մոտ այս խնդիրն ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց։ Հիմնական պատճառը թույլ ջերմակարգավորումն է՝ պայմանավորված կանանց ֆիզիոլոգիայով՝ հորմոնային ֆոնի մշտական փոփոխություններով։

Բարձրահասակ, նիհար կառուցվածքով մարդիկ նույնպես կարող են բախվել  ջերմակարգավորման անբավարարության խնդրին։

Տարեց մարդիկ ևս մշտապես մրսում են, ինչը կապված է օրգանիզմում բոլոր գործընթացների դանդաղեցման հետ, այդ թվում ` ջերմափոխանակության։

Ջերմաստիճանի նկատմամբ զգայուն են նաև երեխաները, հատկապես մինչև մեկ տարեկանը։ Ջերմակարգավորումը նրանց մոտ դեռ կայունացած չէ, այդ պատճառով նրանք հեշտությամբ ցրտահարվում են և գերտաքանում։

Սառը ոտքերի և ձեռքերի պատճառ կարող է լինել նաև խիստ սննդակարգը։ Օրգանիզմն էներգիան վերցնում է սննդից, և, եթե կալորիաները քիչ են, ապա դրանք բավարար չեն լինում նորմալ ջերմաստիճան ապահովելու համար։

Սառը վերջույթների հիմնական պատճառներից մեկն էլ արյունամատակարարման խանգարումն է՝ պայմանավորված սթրեսի, ծխելու, չափազանց սեղմող հագուստի հետևանքով առաջացած անոթների սպազմով։

Երկաթդեֆիցիտային սակավարյունության ժամանակ, որը բնորոշվում է հեմոգլոբինի անբավարարությամբ և հյուսվածքներում թթվածնային քաղցի առաջացմամբ, ջերմարտադրությունը նվազում է։

Ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել ձեր ընկերների հետ