Փաշինյանը Պուտինին պարզաբանել է ԵՄ-ՀՀ հարաբերությունների հետ կապված իրավիճակը. Կրեմլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում պարզաբանել է ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը, հաղորդում է Կրեմլը։

ՌԴ նախագահը համապատասխան մեկնաբանություններ է արել:

Զրուցակիցները քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ինտեգրացիոն համագործակցությունը՝ առաջին հերթին էներգետիկայի ոլորտում։ Նշվել են ԵԱՏՄ շրջանակում համատեղ աշխատանքի գործնական օգուտները։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։

Կիսվել ձեր ընկերների հետ