Հայաստանը պետք է հրաժարվի…. Ինչի՞ մասին է հայտարարել Բայրամովը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի փոխարտգործնախարար Յասին Էքրեմ Սերիմին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի ուղղությամբ ձեռնարկված վերջին քայլերի մասին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Բայրամովը կարևորել է «Հայաստանի հրաժարումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար»։

Կիսվել ձեր ընկերների հետ