Հայաստանում կա փակ ավտոճանապարհ

Գլխավոր Էջ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Մասիսի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է․ կա փակ ավտոճանապարհ
Մասիսի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է․ կա փակ ավտոճանապարհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ25 Դեկտեմբեր 2024 | 08:52
Մասիսի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է․ կա փակ ավտոճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Արարատի մարզի Մասիսի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Կիսվել ձեր ընկերների հետ