Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե տեխնիկական աշխարհն ունի իր լեզուն, իսկ Հայաստանը չգիտի այդ լեզուն։
«Այստեղ է ամբողջ պրոբլեմը, եկեք խոստովանենք՝ մենք չգիտենք։ Հիմա եկեք հասկանանք՝ ո՞նց սովորենք՝ գոռանք, ճվանք, մեզ կտրենք, կտրուկ գործողություններ անենք։ Չի լուծվելու, պետք է սովորել լեզուն»,- կառավարության այսօրվա նիստում ասաց նա։
Նա գործադիրի անդամներին ասաց, թե պետք է արձանագրել՝ չգիտենք։
«Մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք զրոյից սովորում ենք»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե պետք է գնալ առաջ ու տեսնել, թե կյանքն էլ ի՞նչ փորձություններ է իրենց համար պատրաստել։