Հրթիռային հարված է հասցվել Զելենսկու ավտոշարասյանը. Լրատվամիջոց

Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Օդեսայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյանը։ Այս մասին հայտնում է հունական Proto Thema թերթը՝ հղում անելով Հունաստանի կառավարության անանուն աղբյուրներին։ Դա տեղի է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ քաղաք կատարած այցի ժամանակ։

Թերթը գրում է, որ հարվածը հասցվել է այն ժամանակ, երբ Զելենսկու ավտոշարասյունը հունական պատվիրակության կողքին է եղել։ Թերթի աղբյուրները հայտնում են, որ հունական պատվիրակությունից ոչ ոք չի տուժել։

«Վարչապետի և Հունաստանի պատվիրակության անվտանգության հետ կապված որևէ մտահոգություն չկա», — ասել են կառավարության պաշտոնական աղբյուրները:

«Մենք բոլորս լավ ենք», — ավելի վաղ թերթին տրված մեկնաբանությունում ասել է Հունաստանի պետնախարար Ստավրոս Պապաստավրուն:

Կիսվել ձեր ընկերների հետ