«Ես հաստատ գիտեմ, որ իմ տաղանդը գալիս է հենց ՀԱՅԿԱԿԱՆ արմատներիցս». ո՞վ է Լոնդոնն ու Փարիզը կառուցած ու վերափոխած ՀԱՅԸ և հայրենիքի բարերարը, ով հպարտ է ազգությամբ…

Հայկական ընտանիքում ծնված մանուկը, որի ճակատագիրը մյուր հայերի նման ողջ աշխարհում սփռվելն էր, այսօր աշխարհի լավագույն ու մեծ հռչակ վայելով ճարտարապետներից է:

5 տարեկանում Միշել Մոսոսյանը հաղթեց իր առաջին ճարտարապետական մրցույթը, 6 տարեկանում՝ երկրորդը: Հարավային Ֆրանսիայի Ռոսելյո ծովափին ամենամյա ընտանեկան արձակուրդի ժամանակ Միշելը 2 տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց ավազե ամրոցների մրցույթում:

Ալթունյանների ընտանիքը 1910թ.: Միշելի մեծ տատիկ Էլիզաբեթը (մեջտեղում) եւ նրա թոռնիկ Սիրանուշը (աջից). երկուսն էլ սպանվել են 1915թ. Թուրքիայում: Միշելի տատիկ Էլիզաբեթը (աջ կողմում կանգնած) պատահմամբ է փրկվել:

Ճարտարապետական կրթություն Միշելն ստացավ Մասսաչուսեթս նահանգի Նյու Յորք և Քեմբրիջ քաղաքներում: Ավարտելուց հետո աշխատեց աշխարհի առաջատար ընկերություններից «Սքիդմոր, Օուինգս եւ Մերիլում»՝ զգալի ներդրում ունենալով Լոնդոնի Դոկլենդս թաղամասի վերափոխման մեջ: Վերջին 10 տարում Միշելն իր սեփական ճարտարապետական ընկերությունն ունի բրիտանական մայրաքաղաքում եւ զբաղվում է ծավալուն, միջազգային հանրության ուշադրությունը գրաված նախագծերով:

Բացի բուն Լոնդոնում իրականացվող մի շարք նախագծերից, ընկերությունը ղեկավարում է Մարոկկոյի Ֆես քաղաքի կենտրոնական հրապարակի ձեւափոխման, Շանհայում «Էքսոն Մոբիլի» հսկայական տեխնոլոգիական կենտրոնի կառուցման նախագծերը եւ վերահսկում

«Ինձ համար՝ որպես ճարտարապետի, այս բազմազանության դպրոցը միշտ առավելություն է եղել: Ես իսկապես հեշտությամբ ըմբռնում ու կարողանում եմ աշխատել ցանկացած մշակույթի մեջ: Իսկապես, կարծում եմ, որ դրա մեջ ինչ-որ հայկական բան կա: Այո՛, վստահաբար կա»:

Կիսվել ձեր ընկերների հետ