Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ օծվել են 72 քարե խաչերը:
Մինչ սրբալույս մյուռոնով օծվելը քարերը լվացել են ջրով ու գինով: Սուրբ Խաչ եկեղեցական համալիրը կառուցվում է հայկական ճարտարապետության լավագույն ավանդույթներով:
Եկեղեցին 33 ասեղնագործ խաչքար է ունենալու: