«Երերույքի 4-5-րդ դարերի տաճարում իրականացվում են ամրակայման աշխատանքներ. Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում է

Փաշինյանն այցելել է Շիրակ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Երերույքի 4-5-րդ դարերի տաճարում իրականացվում են ամրակայման աշխատանքներ:

Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է, այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ:

Ծրագիրն իրականացվելու է 5 փուլով, ներկայում ընթացքի մեջ է առաջին փուլը:

Նախագծի հեղինակը Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանն է»,- գրել է նա:

Կիսվել ձեր ընկերների հետ