Խոշոր ավտովթար «Հարսնաքար»-ի մոտ․ վիրավորների վիճակը ծանր է

Այսօր  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում՝ Հրազդան գետի վրա կառուցված կամրջի մոտ՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են «Mercedes» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մյուսինը՝ կայուն ծանր:

Կիսվել ձեր ընկերների հետ