Այս պահին մեծ թվով ոստիկաններ են տեղակայված «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, քանի որ սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը:
«Եռաբլուր» պանթեոնի մուտքը փակ է քաղաքացիների եւ լրագրողների համար:
Այստեղ են արդեն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 65 տարեկան: