Տեղեկություն է ստացվել, որ Երևանի թիվ 19 դպրոցում աշակերտներից մեկը գազի նմանվող նյութ է փչել, ինչը աշակերտների շրջանում հազ է առաջացրել

Իրավաբան.net-ը գրում է. Տեղեկություն է ստացվել, որ Երևանի թիվ 19 դպրոցում աշակերտներից մեկը, ըստ նախնական տվյալների, գազի նմանվող նյութ է փչել, ինչը աշակերտների շրջանում հազ է առաջացրել։

Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Անչափահասը ներկայացվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Կիսվել ձեր ընկերների հետ