Այսօր մեր բոլորիս կողմից սիրված նկարի հայտնի տղայի ծննդյան օրն է…Ալբերտ Հովհաննիսյան..Զոհվել է 44-օրյա պատերազմի առաջին օրերին

44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոս Ալբերտ Հովհաննիսյանը այսօր կդառնար 23 տարեկան։ Սակայն նկարի հայտնի տղայի կյանքն ընդհատվել է 2020 թվականի հոկտեմբերին։

Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում։

2004-2007 թվականներին սովորել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 5 մանկապարտեզում։

2006-2012 թվականներին հաճախել է Արաբկիր մարզադպրոց և զբաղվել դուքենդո կարատեով։ Արժանացել է սև ու կարմիր գոտիների։

2007-2012 թվականներին սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցում։

2012-2015 թվականներին սովորել է «Քվանտ» վարժարանում։

2015-2016 թվականներին սովորել է Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում։

2016-2018 թվականներին՝ Հերացու անվան ավագ դպրոցում։ 2018 թվականին ավագ դպրոցին զուգահեռ սովորել է Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում։ 2019 թվականին ընդունվել է նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ։

2020 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ։
Արժանացել է երկու շքանշանի` ՊՆ հրետանու 3-րդ դասային կարգի մասնագետի և հրետանավորի։ Զոհվել է 44-օրյա պատերազմի առաջին օրերին։ Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

2020 թվականի հոկտեմբերի 8-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զոհված Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

 

Կիսվել ձեր ընկերների հետ