2 տարի՝ առանց նրանց․ 5 կին զինծառայողներ, որոնք զոհվեցին սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի հարձակման հետևանքով՝ կյանքը նվիրելով հայրենիքին

2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել էին 5 կին զինծառայողներ։
Սուսաննա Մարգարի Գրիգորյանը
Անուշ Աշոտի Ապետյանը
Ալիսա Սուրենի Մելքոնյանը
Իրինա Կառլենի Գասպարյանը
Գայանե Գևորգի Աբգարյանը և այլք:
ՊՆ հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում էր՝

«2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ընթացքում անկոտրում կամքի, ոգու արիության ու հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները։

Նրանք, մինչև վերջ կատարելով Հայրենիքի` իրենց վստահված սահմանի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել են բացառիկ խիզախություն, աննահանջ պաշտպանվելու վճռականություն, դիմագրավել են քանակապես գերազանցող թշնամու շարունակական հարձակումներին` նրան պատճառելով կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ և շարունակելով մեր փառահեղ կին մարտիկների դարավոր ավանդույթը:

Հավերժ փառք Հայրենիքի պաշտպանության համար ամենաթանկը` կյանքը զոհաբերած և իրենց անուններն անմահացրած մեր բոլոր հերոսներին»:

Կիսվել ձեր ընկերների հետ