Հենրիխ Մխիթարյանը կնոջ հետ մասնակցել է «Ինտեր»-ի մասին ֆիլմի պրեմիերային

Միլանի Anteo Palazzo del Cinema կինոթատրոնում տեղի է ունեցել Իտալիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոնի՝ «Ինտեր»-ի մասին պատմող ֆիլմի պրեմիերան:

 

Ինչպես նշվում է inter.it կայքում, միջոցառմանը ներկա է եղել նաև ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ կնոջ՝ Բեթթի Վարդանյանի ուղեկցությամբ:

 

«Ինտեր»-ի մասին պատմող Inter. Due Stelle sul cuore ֆիլմի ռեժիսորն է Կառլո Սիգոնը:

Կիսվել ձեր ընկերների հետ