Սիրելի ընկերներ, վստահ եմ բոլորդ էլ ճանաչում եք մեր Մկոին, եթե ոչ անձամբ, ուրեմն օնլայն տիրույթից հաստատ կճանաչեք։
Մկոն 44-օրյա պատերազմի մասնակից է։ Պատերազմի ընթացքում մասնակցել է մի քանի հատուկ գործողությունների եւ անգամ պատերազմից հետո նա հրաժարվում էր թողնել դիրքերը, չնայած, որ տանը նրան սպասում էին կինը և 3 անչափահաս երեխաները։
Մի քանի օր առաջ Շաքի գյուղի մոտակայքում Մկոն դեռ անհասկանալի հանգամանքներում ավտովթարի է ենթարկվել, ինչի հետևանքով պայթել է փայցախը, կոտրվել են ոտքերը, տազը, ծնոտը, կողերը և այլն։
Աստծո կամոք 《Էրեբունի》 ԲԿ-ի բժիշկներին այդ պահին հաջողվեց փրկել Մկոի կյանքը, բայց ժամ առ ժամ նրա վիճակը բարդանում է։
Մկոն ունի մի շարք կարևոր ու կենսական վիրահատությունների կարիք, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մի քանի միլիոն դրամ։
Ավելորդ եմ համարում ասել, որ այդ գումարը ճարելը հեշտ չէ, գրեթե անհնարին է։ Ուստի խնդրում եմ բոլորիդ օգնել մեզ փրկել Մկոին։
Մեկնաբանություններում տեղադրում եմ Մկոի քրոջ` Հասմիկ Վարդանյանի բանկային հաշվեհամարը, ինչպես նաև ձեր օգնությունը կարող եք փոխանցել անձամբ 《Էրեբունի》 ԲԿ-ում։
