Հղի կնոջը տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել շտպօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ: Ժամը 09:50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ-Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել են «Գյումրի» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Opel» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրը, այնտեղ գտնվող պացիենտ հղի կինը և «Opel»-ի վարորդը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել ձեր ընկերների հետ