Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ լիակատար կարգավորման և սահմանի բացման։
Այս մասին CNN Türk-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Մենք այսօրվա դրությամբ խոչընդոտներ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների համար, այսօր պատրաստ ենք սահմանի բացմանը», -ասել է նա: