Ազատամուտում 3 տասնյակից ավելի փրկարար և 5 ջրափրկարար դեռ որոնում են Աղստև գետն ընկած երիտասարդին:
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների` եղբայրներից մեկը խեղդվելիս է եղել, մյուս եղբայրը ջուրն է նետվել` նրան փրկելու և նույնպես անհետացել է:
Օգոստոսի 5-ին ժ․15:15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գետի մեջ՝ երկու եղբայրներ խեղդվում են, փոխանցել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Ժամը 17։33-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել տղամարդու դի։
