Մահացել է Արսեն Զախարյանը…Մահվան ելքով դժբախտ պատահար՝ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը Կապանի բազա տեղամասում

Այսօր՝ ժամը 10:50-ի սահմաններում, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը պատկանող Կապանի բազա տեղամասում տեղի է ունեցել մահվան ելքով դժբախտ պատահար՝ բեռնակիր տեխնիկայի շահագործման ընթացքում։ Մահացել է ընկերության աշխատակից Արսեն Մաքսիմի Զախարյանը (55տ.)։ Դեպքի մասին անմիջապես իրազեկվել են պատկան մարմինները, հարուցվել է քրեական գործ։

Այս մասին հայտնում են «ԶՊՄԿ» մամուլի ծառայությունից:

«Ընկերությունը հետամուտ է լինելու իրավապահ մարմինների քննությանը զուգահեռ ներքին պատշաճ հետաքննության անցկացման հարցում։ Անվտանգության կանոնների խախտման կամ ոչ պատշաճ կիրառման հայտնաբերման դեպքում պատասխանատուները կկրեն նաև ընկերության ներքին կանոնակագերով սահմանված պատիժ»։

Կիսվել ձեր ընկերների հետ