Առավոտյան Երևանում՝ Ջրաշխարհի մոտ վթարի է ենթարկվել 42 համարի ավտոբուսը

Մյասնիկյան պողոտայում

Հուլիսի 29-ին, ժամը 08:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի մոտակայքում, թիվ 42 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է ծառին, կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Կիսվել ձեր ընկերների հետ