Երբ հնարավոր կլինի առանց վիզայի մեկնել Եվրոպա. փոխարտգործնախարարի մեկնաբանությունը

Հայաստան-Եվրամիություն երկխոսությունը վերջին շրջանում չափազանց ինտենսիվացել է:

«Լուրեր»-ի բացառիկ հարցազրույցում այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը և նշել՝ սա մեր երկրի բարեփոխումների համար լուրջ խթան է:

Հովհաննիսյանը պարզաբանել է նաև, թե ինչ հնարավորություն է տալու վիզաների ազատականացումը: Հայաստանի քաղաքացիները կենսաչափական անձնագրով առանց վիզայի իրավունք կստանան մուտք գործել Շենգենյան երկրներ՝ առավելագույնը 90 օր ժամկետով՝ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում։

Այս ռեժիմը չի տարածվի ավելի քան 90 օր տևող այցելությունների վրա, օրինակ՝ կրթության կամ աշխատանքի նպատակով:

Մանրամասները՝ «Լուրեր»-ի տեսանյութում:

 

Կիսվել ձեր ընկերների հետ