«Բակում 7 քար, անուն գոռոցի, բադերի որսորդ էինք խաղում». Նորայր Եղյան

Tert.am Life-ն այս անգամ անդրադարձել է դերասան Նորայր Եղյանի մանկության դրվագներին:

-Ձեր մանկության երազանքը:

-Դառնալ հանրաճանաչ մարդ:

-Ամենահիշարժան նվերը:

-Իմ Թոբբին՝ շունիկս:

-Մանկության վախերը:

-Շուտ մեծանալուց եմ վախենում մինչ օրս:

-Ինչպիսի՞ երեխա եք եղել, չարաճճի՞, թե՞ ավելի հանգիստ:

-Եվ՛ չարաճճի, և՛ հանգիստ:

-Առաջին սերը:

-Դպրոցական տարիներին մեր դպրոցից՝ մի քանի դասարան մեծ աղջիկ էր:

-Դպրոցում ո՞ր առարկայի ժամին էիք ձանձրանում:

-Դպրոցս ու այդ տարիները շատ եմ սիրել:

-Դասերից փախե՞լ եք:

-Ամբողջ դասարանով:

-Վատ վարքի համար ծնող կանչե՞լ են:

-Ինձ համար՝ ոչ:

-Սիրելի խաղալիքը:

-Մեծ ակերով կարմիր ջիպը:

-Բուլինգի ենթարկվե՞լ եք:

-Ինչպես բոլորը, այնպես էլ ես:

-Բակում ի՞նչ խաղեր եք խաղացել:

-7 քար, անուն գոռոցի, բադերի որսորդ:

-Մանկության ամենավատ հուշը:

-Չունեմ վատ հուշ:

Կիսվել ձեր ընկերների հետ