Բուժաշխատողներին արգելվել է կատարել «գելլաք», «շելլաք»․ նոր կանոններ` ձեռքերի հիգիենայի վերաբերյալ. տեսանյութ

Առանց երկար ու արհեստական եղունգների, գելլաքի ու շիլաքի, առանց մատանիների, ապարանջանի և ժամացույցի. Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններում հունիսի 1-ից պացիենտի հետ անմիջական շփում ունեցող բուժաշխատողները պետք է լինեն հենց այսպես:

Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ ըստ իրավական ակտի` բուժաշխատողի եղունգները չպետք է մատի թմբիկից բարձր լինեն։ զարդեր կրելը ևս արգելվում է:

Իրավական նորմի ընդունումը նպատակ ունի կանխելու ներհիվանդանոցային վարակների տարածումը:

Կիսվել ձեր ընկերների հետ