Ամռանը ծովափնյա երկրներ մեկնելիս շատերը երազում են վերադառնալ արձակուրդից գեղեցիկ արևայրուքով: Իսկ ինչպես կարելի է նման արևայրուքի հասնել

Ամռանը ծովափնյա երկրներ մեկնելիս շատերը երազում են վերադառնալ արձակուրդից գեղեցիկ արևայրուքով: Իսկ ինչպես կարելի է նման արևայրուքի հասնել:

Մասնագետները նշում են, որ անգամ 7-10 օրը ծովափում բավական է գեղեցիկ արևայրուք ունենալու համար:Կարևորը, ինչպես նշում է aif.ru-ն , պետք է հետևել որոշ կանոնների ու հաշվի առնել որոշ նրբություններ:

1. Լողափ դուրս գալուն նախապես պատրաստվեք
Մինչ լողափ մեկնելը պիլինգ կատարեք, դա թույլ կտա մաքրել մաշկը մեռած բջիջներից:Այն կարող եք կատարել ինչպես գեղեցկության սրահներում, այնպես էլ տանը՝սկրաբի ու կոպիտ սպունգի օգնությամբ: Սկրաբը կարող եք և գնել և պատրաստել: Այն պատրաստելու համար հարկավոր է ՝ սուրճի մրուր կամ մանր աղ(2 ճ/գ թթվասերը խառնեք 1 ճ/գ մանր աղի հետ): Տրորեք մարմինը մերսող շրջանաձև շարժումներով, թողեք 3-5 րոպե, որից հետո լվացեք տաք ջրով:

Այսինքն մաքրող պրոցեդուրան հարկավոր է նախապես կատարել, քանի որ նոր պիլինգ կատարած մաշկը կարող է այրվածքներ ստանալ: Անգամ տնային պայմաններում կատարված պիլինգը հարկավոր է ծովափ մեկնելուց 2-3 օր առաջ կատարել, որպեսզի մաշկը հասցնի վերականգնվել:

2. 1-ին օրերին զգույշ եղեք
Որքան էլ որ շատ ցանկանաք ձեռք բերել ամեն ինչ ու այն էլ միանգամից, հարկավոր է 1-ին օրերին շատ զգույշ լինել ու աստիճանաբար արևայրուք ձեռք բերել: Ծովափում գտնվելու 1-ին օրերին արևի ճառագայթների հարվածի չափաքանակը մաշկի համար կարող է լինել շատ ուժեղ սթրես, որը կարող է հղի լինել այրվածքներով, որից հետո էլ վերականգնողական ամբողջ ընթացքի վրա կվատնեք ձեր հանգիստը: 1-ին օրերին հարկավոր է արևայրուք ընդունել հովանոցի ներքո, իսկ արևի ուղղիղ ճառագայթների տակ մնալու ժամանակահատվածը ավելացնել աստիճանաբար:

3. Մեկնելուց առաջ այցելեք հանարային լողափ
Դա կպատրաստի ձեր մաշկին ծովափնյա ագրեսիվ արևի ճառագայթների հետ հանդիպմանը և այդ դեպքում արևայրուքը հավասար կլինի:

4. Սնվեք ճիշտ
Արևայրուքին օգնում են կարոտին պարունակող մթերքները(գազար, ծիրան, դեղձ ու քաղցր պղպեղ): Դրանք հարկավոր է մինչ հանգստի գնալը ընդգրկել սննդակարգում: Հանգստի առաջին օրերին օգտագործեք ձուկ, ծովամթերքներ ու ձու(նրանք հարուստ են կիսահագեցած ճարպաթթուներով) ու մթերքներ, որոնք հարուստ են վիտամին Е-ով(բուսայուղ, ընկուզեղեն), նրանք պաշտպանում են մաշկը արևային այրվածքներից:

5. Օգտագործեք պաշտպանիչ միջոցներ
Այս միջոցները կանխում են արևի ճառագայթների ներթափանցումը վտանգավոր սպեկտր ու թույլ չեն տալիս չափից շատ չորացնել մաշկը: Որքան մաշկը բաց գույնի է, այնքան ավելի հզոր պաշտպանիչ միջոց է նրան անհրաժեշտ լինում: Սպիտակամաշկերին հարկավոր է օգտագործել SPF 30 մակարդակի պաշտպանիչ միջոցներ, իսկ թուխերին՝ 10-15:

Սակայն հարկավոր է հիշել, որ արևայրուքի համար նախատեսված քսուքները շատ կարճ պիտանելության ժամկետ ունեն,այն օգտագործելուց հետո հնարավոր է պահել ընդամենը 6 ամիս: Չի կարելի օգտագործել նախորդ տարվա արևայրուքի համար նախատեսված քսուքը, քանի որ թթվածնի հետ շփվելու արդյունքում քսուքի բաղադրիչները օքսիդանում են և արդյունքում այդ միջոցը դադարում է գործել:

Քսուքը հարկավոր է քսել մարմնի բաց հատվածներին հաստ շերտով, այդ թվում նաև շուրթերին ու ականջի խեցիններին, քանի որ մարմնի այդ հատվածների մաշկը շատ շուտ այրվում է: Քսուքը հարկավորէ քսել լողափ գնալուց 15-20 րոպե առաջ:

6. Արևայրուք ընդունեք ճիշտ ժամանակին
Արևի ուղիղ ճառագայթների ներքո երկար մնալը արևային այրվածքներ ձեռք բերելու ուղիղ ճանապարհն է: Արևայրուք ձեռք բերելու համար ամենաօգտակար ու անվտանգ ժամանակահատվածը համարվում է առավոտյան ժամը 8-ից 11-ը ընկած ժամանակահատվածն ու ժամը 16:00—ից հետո:

7. Լողափին խմեք հնարավորինս շատ հեղուկ, որից հետո մաշկի վրա քսեք քսուք
Արևը չորացնում է մաշկը: Այդ պատճառով այն կարող եք խոնավեցնել ինչպես դրսից այնպես էլ ներսից: Այդ պատճառով հանգստի գնալիս ձեռքի տակ միշտ ունեցեք ջուր ու ակտիվ խոնավեցնող միջոց, որը կլինի «սուպեր» կամ «ուլտրա» կարգի: Այն հարկավոր է մաշկի վրա քսել օրական 2 անգամից ոչ քիչ՝ առավոտյան ու երեկոյան, իսկ ձեռքերի վրա՝ օրական 4-5 անգամ:

8. Դեղամիջոցների ընդունման ժամանակ ցուցաբերեք զգուշություն
Որոշ դեղամիջոցներ բարձրացնում են արևի ճառագայթների նկատմաբ զգայունությունը: Նրանց թվում են հայտի հակաբիոտիկները(տետրացիկլինն ու դօքսիցիկլինը) ու ներընդունման հակաբեղմնավորիչները:

9. Լողափից հետո մի շտապեք ցնցուղ ընդունել
Մաշկի վրա արևի ճառագայթների ազդեցությունը դեռևս շարունակվում է գործել լողափից դուրս գալուց հետո ևս 2 ժամ:

10. Հոգ տարեք արևայրուքի մասին
Հանգստից հետո մի շտապեք օգտվել սպիտակեցնող միջոցներից, սկրաբներից ու կոպիտ սպունգից: Ուշադիր կարդացեք օգտագործվող միջոցների պիտակները, քանի որ շատ քսուքներ ու դիմակներ պարունակում են սպիտակեցնող միջոցներ: Բացի այդ արևայրուքի արդյունավետությունը կորում է ոչ միայն քիմիական մի շարք դիմակների օգտագործման, այլ նաև տնային պայմաններում վարսակից, ելակից ու վարունգից պատրաստված դիմակների օգտագործման արդյունքում:

Կիսվել ձեր ընկերների հետ