Ինչպե՞ս ազատվել անտանելի գլխացավից՝ առանց դեղամիջոցների

Գլխացավը կարող է խելագարության հասցնել ցանկացած մարդու, և երբեմն ամենաուժեղ դեղամիջոցներն անգամ կարող են չօգնել: Նևրոլոգ Դ. Պերլմուտտերը իր պրակտիկայի ընթացքում գտավ կապ կենսակերպի, սննդի և ուղեղի աշխատանքի միջև: Նա վստահ է, որ կարելի է ազատվել ուժեղ գլխացավից առանց թանկ դեղամիջոցների, պետք է ընդամենը հետևել մի քանի կանոնների`

Ազատվեք ավելորդ քաշից

Հնարավոր է զարմանաք, բայց ավել սանտիմետրերը կարող են դառնալ գլխացավերի պատճառ: Ֆիլադելֆիայում բժշկական քոլեջի աշխատակիցները հետազոտել են 22.000 պացիենտների: Նրանք հարաբերակցել են մարմնի ընդհանուր քաշը, իրանի շրջագիծը և գլխացավերի հաճախականությունը: Պարզվեց, որ որքան լայն է իրանը, այնքան հաճախակի են գլխացավերը: 2006 թ-ին գիտնականները վերլուծեցին  30.000 մարդկանց հիվանդության պատմությունները տարբեր երկրներից և եկան հետևյալ եզրակացությունների: Քրոնիկ գլխացավերը 28%-ով  ավելի հաճախ են առաջանում ավել քաշ ունեցող անձանց մոտ: Իսկ նրանք, ում մոտ ավել քաշը արդեն վերածվել է պաթոլոգիայի, միգրենի ռիսկը 74%- ով ավելի է: Այդպիսի տարօրինակ օրինաչափության պատճառը ֆիզիոլոգիայի մեջ է: Հարցը նրանում է, որ ճարպային բջիջները արտադրում են ցիտոկիններ`նյութեր, որոնք նպաստում են բորբոքման զարգացմանը, և արդյունքում բերում գլխացավերի:

Թողեք վնասակար սովորույթները

Միգրենի պատճառները բորբոքումներն են, որոնք տեղի են ունենում մեր ուղեղում: Իսկ դրանք կարող են առաջանալ նաև ոչ ճիշտ կենսակերպի հետևանքով: Նորվեգացի գիտնականները հարցում են անցկացրել 5847 դեռահաս ուսանողների հետ: Անհրաժեշտ էր պարզել, թե որքան հաճախ և ինչ պատճառներով են երիտասարդները տառապում գլխացավերից: Հարցաթերթիկը վերաբերում էր նրանց կենսակերպին: Որպես էտալոն վերցվեցին այն երիտասարդները, ովքեր չունեին վնասակար սովորույթներ, որոնց համեմատեցին վնասակար սվորույթներ չունեցող երիտասարդների հետ: Պարզվեց, որ երիտասարդները, ովքեր ֆիզկուլտուրայով չեն զբաղվել 20%- ով ավելի հաճախ են ունեցել գլխացավեր, իսկ ծխախոտ չարաշահողները մինչև անգամ 50%: Ուսանողները, ովքեր ունեցել են և վնասակար սովորույթներ և նստակյաց կյանք են վարել 90% դեպքերում տառապել են միգրենից:

Պահպանեք <քուն-արթմնի վիճակ> շրջափուլը

Օրվա ճիշտ ռեժիմը ևս մեկ արդյունավետ միջոց է գլխացավերի համար: Հենց <քուն-արթմնի վիճակ> շրջափուլն է դրական ազդում հորմոնների կարգավորման վրա և օգնում է պահպանել հոմեոստազը, որը մեր օրգանիզմի բոլոր ֆիզիոլոգիական պրոցեսների հավասարակշռված վիճակն է: Այդ պատճառով միշտ պառկեք և վեր կացեք միևնույն ժամին:

Ճիշտ սնվեք, հրաժարվեք կոֆեինից և ալկոհոլից

Կերեք ըստ ժամերի, կանոնավոր և երբեք բաց մի թողեք նախաճաշը, ճաշը և ընթրիքը: Քանի որ սնվելու ռեժիմը ազդում է հորմոնալ պրոցեսների վրա, որոնցից կախված է օրգանիզմի վիճակը, այդ թվում նաև գլխացավերի: Հրաժարվեք կոնսերվատներից, հավելումներից, կոֆեինից և ալկոհոլից:

Հիշեք այն պահերը, երբ առաջացել է ցավը

Գլխացավերի օրացույց պահեք: Սա հնարավորություն կտա վերլուծել պատճառները և բռնել պահը, երբ Դուք կարող եք հերթական միգրեն ստանալու ռիսկ ունենալ: Իսկ սրանց իմացությունը հնարավորություն կտա ժամանակի ընթացքում կանխարգելել գլխացավերը:

 

Կիսվել ձեր ընկերների հետ