Աստված ՁԵզ հետ՝ տղերք ջան…բարով գնաք, բարով գաք..Մարտունի քաղաքում զորակոչիկներին մեծ ոգևորությամբ ճանապարհեցին ծառայության. տեսանյութ

oragir.new-ը գրում է. Այսօր՝ հուլիսի 9-ին, վաղ առավոտից Մարտունի քաղաքի ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի տարածաշրջանային ստորաբաժնում հավաքվել էին զորակոչիկների ծնողները, բարեկամները, ընկերները՝ բանակ գնացողներին մաղթելու բարի ճանապարհ և անփորձանք վերադարձ։

Տղաներն ունեին բարձր տրամադրություն, պատրաստ էին ծառայել հայրենիքին, իսկ շատերը ծառայությունից հետո ցանկանում էին շարունակել կիսատ թողած ուսումը։

Հայրենասիրական երգերի ներքո զորակոչիկների հարազատները պարեցին Ալաշկերտի քոչարի։ Ճանապարհելիս ողջագուրվեցին հարազատների հետ, ապա հուզումնախառն հպարտությամբ և ծափերի ներքո մեկնեցին ծառայության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել ձեր ընկերների հետ