ՈՒԵՖԱ-ն նշանակել է Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի հանդիպումների մրցավարներին։
Պորտուգալիա — Ֆրանսիա հանդիպումը կսպասարկի անգլիացի Մայքլ Օլիվերը։
Իսպանիա — Գերմանիա հանդիպման գլխավոր մրցավարը կլինի անգլիացի Էնթոնի Թեյլորը։
Անգլիա — Շվեյցարիա մրցախաղը կսպասարկի իտալացի Դանիելե Օրսատոն։
Նիդերլանդների եւ Թուրքիայի դիմակայության գլխավոր մրցավարը կլինի ֆրանսիացի Կլեման Տյուրպենը։
Եվրո-2024, քառորդ եզրափակիչ
Հուլիսի 5
Իսպանիա — Գերմանիա՝ 20:00 (Երեւանի ժամանակ)
Պորտուգալիա — Ֆրանսիա՝ 23:00
Հուլիսի 6
Անգլիա — Շվեյցարիա՝ 20:00
Նիդերլանդներ — Թուրքիա՝ 23:00
