Ալիևը կարևոր հայտարարություն տարածեց…

Մոսկվան, Փարիզն ու Վաշինգտոնը փորձել են ճնշում գործադրել Բաքվի վրա 44-օրյա պատերազմի ընթացքում. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա պնդմամբ՝ իր գոյության շուրջ երեսուն տարվա ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը, որևէ քայլ չեն ձեռնարկել «արդարության վերականգնման» համար:

«Եվ երբ մենք սկսեցինք «ազատագրել մեր հողերը» , այս երեք երկրները սկսեցին ճնշում գործադրել մեզ վրա։ Ամեն մեկն օգտագործում էր տարբեր գործիքներ, որպեսզի մեզ ստիպեն հրաժարվել բռնած ուղուց: Նրանք չէին ուզում, որ մենք «ազատագրենք մեր հողերը» :

Երբ անցյալ սեպտեմբերին վերջ դրեցինք «անջատողականությանը» , նրանք նորից սխալվեցին։ Նրանցից ոմանք դեռ շարունակում են սխալվել։ Նկատի ունեմ ԱՄՆ-ին և Ֆրանսիային։ Կարծում եմ, որ Ռուսաստանը հիմա լավ է հասկանում, թե ինչ է կատարվում և ընդունում է նոր իրողությունները։ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պետք է նույն կերպ վարվեն: Հակառակ դեպքում իրավիճակն այնպես չի լինի, ինչպես իրենք էին նախատեսել։ Այդ երկրները պետք է աշխատեն Ադրբեջանի հետ, որն իր տնտեսությամբ, բանակով, լայն միջազգային հարաբերություններով Հարավային Կովկասի առաջատար երկիրն է»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Կիսվել ձեր ընկերների հետ