Ընտանիքս քանդեցի, տղաներս մնացին ինձ հետ. Ջիվան Գասպարյան կրտսերը խոստովանում է

Մհեր Բաղդասարյանի tete a tete հաղորդման հերթական հյուրը դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերն է։ Թողարկման ընթացքում Լեգենդար Դուդուկահարի թոռը խոսել է մի շարք թեմաների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել ամենակարևոր հարցուպատասխանները։

Հաղորդավարը զրույցը սկսեց Ջիվանի վաղ մանկությունից ու խնդրեց պատմել անվանի պապիկի հետ շփման մասին.

«Մենք այդ ամենը չենք զգացել, որովհետև էդ տանն ենք մեծացել, բայց մանկուց լսել ենք նրա նվագը, միշտ արտասահմանից հյուրեր էին գալիս, շատ հետաքրքիր էր անցնում մեր կյանքը, մեր ընտանիքի կյանքը նա էր հետաքրքրացնում։

Իմ անունը՝ Ջիվան, դրել է հայրս։ Ջիվան Գասպարյանը իմ մամայիս հայրն է և իմ ազգանունը Ղարիբյան էր։ Հայրս այնքան էր հարգում պապիկիս, որ ասաց`Ձյաձ Ջիվան, երկու աղջիկ ունես ազգանունդ ուզում եմ, որ շարունակի Ջիվանը ու էդպես պապիկս որդեգրեց ինձ ու ես դարձա Ջիվան Գասպարյան։Էդ ժամանակ դեռ չէի էլ նվագում։ 15 տարեկան էի, երբ եկա Ամերիկա, ուզում էի դեղագործական սովորել, էդ ժամանակ «Գլադիատոր» ֆիլմի ձայնագրման գործընթացն էր ու ես շատ հավանեցի էդ ամեն ինչը, էդ վիճակը և խնդրեցի մի դուդուկ ինձ տա, որ փորձեմ, ասեց`Ջիվան ջան ուշ ա արդեն։Չնայած որ փոքր ժամանակ երաժշտական դպրոց եմ գնացել, դուդուկին սիրտս չէր կպնում, ուզում էի դրսում խաղալ դե փոքր էի։Ու սկսեցի նվագել արդեն 16 տարեկանում»:

Հաղորդման ընթացքում Ջիվան Գասպարյան կրտսերը պատմեց նաև պապիկի դժվար մանկություն ունենալու մասին.

«Շատ տխուր մանկություն ա ունեցել, որ ֆիլմ նկարեն իսկական հենց տխուր ֆիլմ ա հիշեցնում։ Հայրը գնացելա պատերազմ, իսկ մայրը մահացելա, նույնիսկ մոր գերեզմանի տեղը չգիտեր, ասում էր`մայրս մահացավ, տարան, ոչինչ չիմացավ։ Հետո հայրը վերադառնում ա պատերազմից, գալիս են Երևան, որտեղ հայրն աշխատում է օպերայի շենքերի վրա որպես քարտաշ։Պապիկիս հայրը եղել է աշուղ Ջիվանու մեծ երկրպագուն, նրա մասին ամեն բան գիտեր անգիր և պապիկիս անունն էլ նրա անունով են դրել։ Տարիներն անցնում են ու մի օր նրա ընկերը ասումա Ջիվան ջան արի գնանք երգի պարի անսամբլ և էնտեղից իրա կյանքը սկսում ա փոխվել ու Ջիվանը շատա սիրում նվագել 24 ժամ նվագում ա, ասում էր` էնքան էի նվագում, որ գլուխս պտտվում էր, ընկնում էի, բայց սիրում էի, չէի կարողանում դադար տալ։ Ասեմ նաև, որ տատիկս էլ այդ անսամբլում պարուհի ա եղել և պապիկս էդպես ստեղծելա իր ընտանիքը։

Մհեր Բաղդասարյանը նաև հիշեց Ջիվան Գասպարյանի մարդ տեսակի մասին, նա նշեց որ դուդուկահարը պատերազմի օրերին մեծ գումար է փոխանցել Հայոց բանակին, այս խոսքին հետևյալը հավելեց դուդուկահարի թոռը.

«Ես նրանից շատ բան եմ սովորել և´ պապիկիցս, և´ հայրիկից ում կորցրել եմ, երբ 12 տարեկան էի։ Պապիկս չի թողել ես ոչնչի կարիք ունենամ, և ես ֆինանսականի մասին չեմ խոսում, հայրական ոչ մի բաց չեմ զգացել ու չեմ նեղվել, ես էլ եղբայրս էլ։ Նա մեզ էս խոսքով էր դաստիարակել, որ փառքից անպատվություն մի քայլ ա, էդ խոսքով մենք ապրում ենք։Երբ երեխա ես ունենում ավելի ա փոխվում դա դու պիտի էնպես ապրես, որ նրան հարցնեն` ում երեխան ես կամ ում թոռն ես նա պարզ ճակատով լինի։Մեր անունը, պատիվն ու հարգանքը ամենակարևոր բաննա»:

Ջիվան Գասպարյան կրտսերը նաև խոսեց ընտանիք ստեղծելու ու հետո արդեն բաժանության մասին.

«Մհեր ջան, ամուսնացա երկու տղա ունեմ, շատ ընտիր տղաներ են՝ 4 և 9 տարեկան, շատ եմ սիրում իրենց։ Հիմա բերել եմ Ամերիկա, ստեղ դպրոց են գնում։ Ընտանիքս, անկեղծ պիտի ասեմ, ոնց ստեղծել էի տենց էլ քանդեցի, նույնիսկ կուզեմ պաշտոնապես ասել, որ էդ մարդ ինձ հետ, իմ անվան հետ կապ չունի, երկու տղաներս էլ ինձ հետ են ապրում, էսքանով էս թեման ասեմ։ Ես կյանքում չեմ թողնի ինչ որ մեկը մտնի իմ ընտանիք ու մի հատ լաք ա քցի գնա։ Որոշումն իմնա եղել, որովհետև էդ ինստագրամյան կյանքը ու մեր դաստիարակությունը համապատասխան չեն, ես չհամաձայնվեցի մտնել դրա մեջ։ Երեխաներս իրենց որոշումով են ինձ հետ։ Չեմ էլ մտածում նոր կյանքի մասին, հիմա ես կենտրոնացած եմ իմ երաժշտության վրա, ու պապիկիս մահը իմ համար շատ մեծ ծանրություն ա, որովհետև մինչև հիմա խելքի չեմ գալիս։Ինքը հիվանդություն ուներ ու ԱՄՆ-ում բուժվում էր։ կանչեց ինձ ասեց` արի Հայաստանից, տղայի կարիք ուներ, եկա ընտանիքիս հետ։ Բայց ստացվեց 93 տարեկանում մահացավ։ Ինքը միշտ ասում էր չտխրես, ես ապրել եմ շատ լավ կյանքս»:

Կիսվել ձեր ընկերների հետ