Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարի հերթական հյուրն էր դարձել երգիչ Արսեն Սաֆարյանը, ով խոսել էր մի շարք թեմաների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
Սաֆարյանն ու կինը՝ Սաթենիկը ամուսնացած են 2001 թվականից և անդրադառնալով իրենց հարաբերությունների մասին հարցին, երգիչը նշել էր․
«Սաթիկն էլ էր սիրում երգարվեստը և երգում էր ու երբ որ ինձ հետ գալիս էր, մարդկանց թվում էր, որ գալիս է, որ ինձ հանկարծ ոչ մի տեղ չտանեն։ Գալիս էր, որովհետև սիրում էր և իրեն հյետաքրքիր էր։ Հետո կարծիք եղավ, որ ես չթողեցի, որ կինս երգի։ Իրականում ինքը շատ էմոցիոնալ է, և երբ սկսեցին հրիավերներ, սկսեցին խոսել, ինքը ծանրի տարավ այդ ամեն ինչը և հասկացավ, ար իր բնագավառը չի։ Եթե ես չուզենայի իր համար երգ չէի գրի, տեսահոովակ չէի նկարի։ Ինքը ասաց՝ ես ուզում եմ մայրություն անել, ասացի՝ արա։ Շատ հետաքրքիր էր իմ սիրո խոստովանությունը։ Ուզեցի նենց բան ասել, որ օրիգինալ լինի, ասացի՝ ես տեսնում եմ մեր երեխաներին։ Ես զգում էի, ուզում էի ինքը իմ կինը լինի»։
Արսեն Սաֆարյանը կոչում չունի և անդրադառնալով այդ թեմային ընդգծել էր․
«Կոչումը գնահատական է, քո տարիների, քո աշխատանքի, բայց դրա կարգը այդպես էլ ես չհասկացա, ով է ցուցակագրվում, ով պիտի ստորագրի։ Բայց ես այդքան մենահամերգներ եմ անում,այդքանից հետո պետք է գնամ խնդրե՞մ որ տան։ Երևի ինձ չեն ներկայացրել, նորմալ է, չեմ նեղվում, որովհետև ես ամեն օր այդ աշխատածի սերը ժպիտը տեսնում եմ հայացքներից, ժպիտից, վերաբերմունքից։ Դե, հա, թող դա էլ չլինի ինչ-որ տեղից կախած, ինչ անենք»։
Արսեն Սաֆարյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին և վերհիշելով այդ օրերը, պատմել էր․
«Մարտական երգեր էինք երգում, մեկի աչքերն էր լցվում, մեկը մտքով տուն էր գնում, մեկը ուրախանում էր։ Մեկ-մեկ նենց երգեր էին ասում, որ կապ չունեն իմ հետ, ու երգում էի, որովհետև տղերքն ուզում էին։ Շատ լավն էին, շատ հակրենասեր, կարգին տղերք էին։ Լինում է, որ հանդիպում ենք, կարևորը, որ շատ սիորւմ ու հարգում ենք։ Սա այն դեպքն է, որ երկրորդ անգամ էլ հետները կգնամ։ Այդ ամեն ինչի ավարտը ուրիշ պետք է լիներ ուղղակի»։