Լալա Մնացականյանի ամուսինը՝ Աշոտ Համբարձումյանը ֆեյսբուքում գրել է.
«Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ․․․
Արդեն 7 օր է․․․մեզ համար օրը հաջորդ օրվա չի փոխվում ․․․թանկագին ընկերներ, բարեկամներ ու հարազատներ Լալայի երկրպագուներ, խորապես շնորհակալ ենք , որ այս ծանր օրերին մեր կողքին էիք․ կիսեցիք մեր ծանր վիշտը ։ Իմ և Դստերս՝ Մանեի անունից ընդունեք մեր խորին շնորհակալությունը։
Սիրելիներս ֆիզիկապես անհնար է առանձին-առանձին պատասխանել Ձեր նամակներին, զանգերին, ցավակցական մխիթարական խոսքերին ու ջերմ մաղթանքներին։ Դուք մեզ ուժ տվեցիք դիմանալու մեր այս մեծ վշտին և ծանր կորստին․․․
ԱՍՏՎԱԾ թող Ձեզ և Ձեր ընտանիքների առողջություն , սեր սփռի և կարոտ պահի նման կորուստներից, մենք էլ կփորձենք մեր մնացած կյանքով ու աղոթքներով վառ պահել մեր և Ձեր Լալայի հավերժ հիշատակը։
ԱՍՏԾՈ լույսերի մեջ լինի նրա հոգին․․․ ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՀԱՅԻՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ․․․
Խոնարհաբար շնորհակալ ենք՝ ԱշոտՄանե Համբարձումյաններ․․․»։