ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց Ադրբեջանցի զինծառայողի մասին

Փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Այս մասին հաղորդել են ԱԱԾ-ից։

«Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից։ Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք՝ կայքի հետ զրույցում Տեղ գյուղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը պատմել էր, որ սահմանը հատել է 2 ադրբեջանցի զինծառայող, որոնցից մեկը դիմել է փախուստի։

Կիսվել ձեր ընկերների հետ