Երկրաշարժ է տեղի ունեցել

Հինգշաբթի վաղ առավոտյան Իրանի Թեհրան նահանգում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr-ը։

Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Ռոբատ Քարիմ քաղաքում տեղական ժամանակով ժամը 02:08-ին՝ 10 կմ խորության վրա։

Հնարավոր զոհերի կամ շենքերի ավերածությունների մասին այս պահին տեղեկություններ չկան:

Կիսվել ձեր ընկերների հետ