Պետք է կարողանանք հաղթահարել ինքնագլորների քաոտիկ իրավիճակը. Նիկոլ Փաշինյան

Հաշվի առնելով ինքնագլորների մեծ տարածումն ընդհանուր երթևեկության մեջ և երիտասարդների շրջանում՝ կարիք ունենք դաշտը կարգավորելու: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Վերջինս նշեց, որ կա մի քանի բաղադրիչ, որոնք ենթակա են կարգավորման, օրինակ, թե ովքեր կարող են օգտագործել ինքնագլորները:

«Ընդհանրապես ես կարծում եմ, որ այո՛, մենք պետք է այս ոլորտը կարգավորենք, որովհետև մենք խրախուսում ենք այլընտրանքային տրանսպորտային միջոցների օգտագործումը և դրա համար պետք է ստեղծենք իրատեսական հնարավորություններ: Կարևոր է, որ նման օրենսդրական նախագծերը քննարկվեն խորհրդարանում և անցնեն լայն հանրային քննարկում, որպեսզի կարողանանք այս քաոտիկ իրավիճակները հաղթահարել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կիսվել ձեր ընկերների հետ