ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
_____
🕊️Սիրելի՛ քրիստոնյա քույրեր և եղբայրներ, հունիսի 23-ին, Չքնաղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 20-րդ տարեդարձի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Չքնաղի Սուրբ Ստեփանոս եկեղեցի կբերվի #Սուրբ_Ստեփանոս_Նախավկայի_Մասունքարանը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00-ին:
🕚Մասունքարանն եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00:
Սիրով հրավիրում ենք ամենքիդ՝ մասնակցելու Սուրբ Պատարագի և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի օրհնությանը:
