4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանի հյուսիս-արևելքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 96,1 հազար մարդ բնակչությամբ Քաշմեր քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք, 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Կիսվել ձեր ընկերների հետ